3623 դիտում
19:05 04-09-2017
Մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 4-ի առավոտյան, պաշտպանական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։
Պաշտպանական, էներգետիկ և հանքարդյունաբերության, անշարժ գույքի և մշակույթի ոլորտներում մասնագիտացած ընկերությունը խոշորագույններից մեկն է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում նաև առաջատարը։ Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են ավանդաբար այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։
Ընկերության ղեկավարության հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով երկու ժողովուրդների ավանդական և բարեկամական հարաբերությունները, պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում փոխշահավետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։
Բանակցությունների ավարտին Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել ընկերության թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի հնագույն և արժեքավոր ցուցանմուշներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1330 դիտում
19:38 15-08-2022
Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4595 դիտում
18:17 07-03-2017
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ