211652_close_icon
views-count2891 դիտում article-date 19:37 17-08-2016

Մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐԱՏԺ

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2016թ. ծրագրի համաձայն` օգոստոսի 17-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և առանձնազրույցը գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելառուսական ռազմական համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափով անցկացվող օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին հայ և բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանը վերաբերող խնդիրներ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև 2016թ. համագործակցության ծրագրի կատարման ընթացքն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը հանդես են եկել հայտարարությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր