Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիայի Հանրապետություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր՝ մարտի 7-ին, պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ծրագիրը: