Չինաստանը դատապարտել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումը
Չինաստանի իշխանությունները դատապարտել են Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Այսօր Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության ընդհանուր անհամաձայնությունը, հերթական միջուկային փորձարկումն է իրականացրել: Չինաստանի կառավարությունը բողոք է արտահայտում և վճռականորեն դատապարտում է այդ գործողությունները»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: