211652_close_icon

«Ոչինչ չի եղել». Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները «անտեսել են» հրթիռային անհաջող փորձարկումը

views-count12560 դիտում article-date 15:45 16-04-2017
Հյուսիսային Կորեան ապրիլի 16-ի առավոտյան հերթական հրթիռն է փորձարկել, որի տեսակը դեռևս հայտնի չէ: Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ հրթիռն արձակվել է հյուսիսկորեական Սինխո քաղաքից ոչ հեռու տեղակայված բազայից: Փորձարկումն անհաջող է եղել: Երկրի լրատվամիջոցները չեն լուսաբանել հրթիռային անհաջող մեկնարկը և նշել են, որ նման բան տեղի չի ունեցել: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հաստատել են փորձարկման փաստը՝ նշելով, որ հրթիռը մեկնարկից հետո անմիջապես պայթել է:

Նմանատիպ նյութեր