ՄԱԿ ԱԽ-ն խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստագույնս քննադատության է ենթարկել օգոստոսի 24-ին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը և պահանջել հյուսիսկորեական իշխանություններից խուսափել նման գործողություններից, հաղորդում է Tass-ը։
Ընդունված համատեղ հայտարարության մեջ ԱԽ-ն սպառնում է, որ շարունակության դեպքում հստակ քայլեր կձեռնարկի այդ երկրի դեմ և կընդլայնի պատժամիջոցների շրջանակը։
Խորհուրդը բալիստիկ հրթիռի արձակումը համարել է ՄԱԿ ԱԽ-ի 6 բանաձևերի կոպիտ խախտում, որոնք արգելում են Փհենյանին որևիցե գործողություն՝ միջուկային զենքի մշակման ու նրա մատակարարման հետ կապված։
Նշենք, որ Հյուսիսային Կորեան 2016 թվականի ապրիլից մինչև այսօր արձակել է 7 բալիստիկ հրթիռ՝ լիովին արհամարհելով միջազգային հանրության կոչերը։