Ռուսաստանը ծրագրում է իրականացնել վերջին 25 տարիների ամենախոշոր միջուկային հրթիռների փորձարկումը
Ռուսաստանը Արկտիկա է ուղղել «Борей» տիպի սուզանավը, որից միաժամանակ արձակվելու է 16 հեռահար գործողության հրթիռ: Այդ մասին հայտնել է Bild պարբերականը:
Թերթը նշում է, որ դրանով իսկ Մոսկվան ուզում է ցույց տալ ԱՄՆ-ին իր ռազմական հզորությունը:
Փորձարկումները կլինեն վերջին 25 տարիների ընթացքում ամենախոշորագույնը, իսկ պաշտոնական նպատակը ստորջրյա նավատորմի մարտական պատրաստվածության ստուգումն է: