Bentley-ն մխրճվել է Սերբիայի նախագահի ավտոշարասյան մեջ
Bentley ավտոմեքենան մխրճվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ավոտշարասյան մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին: Տուժածներ չկան։ Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` իսպանական համարանիշերով Bentley-ն մխրճվել է ավտոշարասյան առաջին ավտոմեքենայի մեջ, որտեղ գտնվել է նախագահը, արգելափակել է թիկնապահներով երկրորդ ավտոմեքենան և փորձել փախուստի դիմել։ Սակայն երրորդ ավտոմեքենայի թիկնազորի աշխատակիցները հասել են իրավախախտներին և ձերբակալել նրանց։
Ձերբակալվել է երեք սերբ, որոնք նախկինում խախտել են օրենքը։Ըստ տեղեկությունների`մեքենան պատկանել է ֆուտբոլիսիտի: Նրանցից մեկը ՃՏՊ- ից առաջ թմրադեղ է օգտագործել։
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, վթարի մեղավորներին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում։