Գրոհայինները կրակ են բացել Հոմս հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան վրա. կան վիրավորներ
Սիրիայում գրոհայինները կրակ են բացել Հոմս հումանիտար բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա, որի հետևանքով վիրավորվել են Կարմիր մահիկի առնվազն 4 աշխատակիցներ:
Նշենք, որ Հոմսի բնակիչներին հումանիտար օգնությունը պետք է իրականացվի Սիրիայում ընդդիմության և կառավարության միջև 3-օրյա հրադադար կնքելու պայմանավորվածության շրջանակներում:
Համաձայնագիրը նախատեսում է նաև Հոմսից խաղաղ բնակչության մի մասի տարհանում, սակայն, ինչպես երևում է, համաձայնագրի հենց առաջին կետի իրագործումն արդեն իսկ վտանգի տակ հայտնվեց: