211652_close_icon
views-count41318 դիտում article-date 13:44 03-09-2017

Քոլեջի փոխտնօրենը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը, ով փաստաբան է, խարդախություն է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին- Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Դոնարա Ձավարյանը դիմել է Լոռու մարզի դատախազին և հայտնել, որ նախկին ամուսինը՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի բնակիչ, 40-ամյա Կարեն Մոսինյանը, իր վստահությունը չարաշահելու միջոցով՝ խարդախությամբ, բնակարանի իր մասնաբաժինը իրացրել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզի դատախազությունից նյութերն ուղարկվել են Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Ձավարյանը Ալավերդու պետական քոլեջի փոխտնօրենն է, իսկ Կ. Մոսինյանը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր