ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
ԱՄՆ-ում 8 օր առաջ Տեխաս նահանգի վրա հասած Հարվի փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրը նշում է, որ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները և օգնություն ցուցաբերում տուժածներին:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075675/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բարձրացած հզոր «Հարվի» փոթորկից կադրեր էին հայտնվել համացանցում։
Այն նշված նահանգից արդեն անցել էր արդեն Փորթ-Լավաքա նավահանգստով։
Փոթորկին տրվել էր 5-ից 4-րդ աստիճանի հզորություն։ Այն շարժվել էր առավելագույնը 215 կմ ժամ արագությամբ։