ԱՄՆ Տեխաս նահանգում «Հարվի» փոթորկի հետևանքով հեղեղումներ են սկսել
«Հարվի» արևադարձային փոթորիկը ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հեղեղումների պատճառ է դարձել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` արևադարձային փոթորիկը կմնա Տեխասի հարավ-արևելքում մինչև հաջորդ շաբաթվա կեսը: Փոթորկի հետևանքով հորդառատ անձրևներ կսկսեն:
Հիշեցնենք, որ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի: Քամու արագությունը փոթորկի ներսում հասել է 215 կմ/ժ-ի: Ըստ նախնական տվյալների՝ նյութական վնասը փոթորկից կազմել է 40 մլրդ դոլար: