5660 դիտում
23:05 28-08-2017
ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի վնասը գնահատել են ավելի քան 40 մլրդ դոլար
Վերջին 12 տարվա ընթացքում ամենաուժեղ «Հարվի» փոթորկի կողմից ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառված վնասը կարող է գերազանցել 40 մլրդ դոլարը: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
CoreLogic հետազոտական ընկերության գնահատմամբ փոթորկից վնասը կարող է կազմել 39,6 մլրդ դոլար, եթե այն հասնի երրորդ կատեգորիային: Մինչդեռ դրա ուժը հասել է չորրորդ կատեգորիայի՝ այնուհետև իջնելով մինչեւ առաջին կատեգորիա: Դրա հետ մեկտեղ առաջիկա օրերին Տեխասին սպասում են սաստիկ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ հեղեղումների:
ԱՄՆ-ի իշխանություններն առայժմ փոթորկից վնասի նախնական գնահատումներ չեն անում: Մինչ այժմ նահանգի պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկը դարձել է «Կատրինան», որը 2005 թվականին գործնականում ավերեց Հարավային Օռլեան քաղաքը և ավելի քան 1,8 հազար կյանք խլեց: Նյութական վնասն այն ժամանակ կազմեց 125 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի: Քամու արագությունը փոթորկի ներսում հասել է 215 կմ/ժ-ի:
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
21:03 03-09-2017
Տեխասի իշխանությունները գնահատել են «Հարվի» փոթորկի վնասը
3705 դիտում
13:34 02-09-2017
Թրամփը «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար Կոնգրեսից 8 մլրդ դոլար է խնդրել
1037 դիտում
16:07 30-06-2015
Թունիսը ավելի քան կես մլն դոլար է գնահատել Սուս քաղաքի ահաբեկչության տնտեսական վնասը
Այս բաժնից
1390 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1039 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1342 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը