ԱՄՆ-ի արևելյան ափին վրա հասած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի արևելյան ափին վրա հասած «Ռայլի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ առանց էլեկտրականության են մնացել 13 նահանգների ավելի քան 2 մլն բնակիչ: Կոմունալ ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով:
Նյու Յորքում ձյան շերտի հաստությունը կազմում է ռեկորդային՝ 90 սմ, առանձին վայրերում՝ 120սմ:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/03/03/1090506/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ ԱՄՆ-ի արևելյան ափին վրա հասած «Ռայլի» փոթորկի հետևանքով ավելի քան 2.2 մլն մարդ մնացել էր առանց էլեկտրականության։
Անբարենպաստ եղանակը տարածվել է մոտ 15 նահանգների վրա։ Փոթորիկների պատճառով տեղի են ունենում մեծ թվով ՃՏՊ-ներ։
Բացի այդ, FlightAware-ի փոխանցմամբ, հետաձգվել ու չեղարկվել է 2883 չվերթ։