ՊՍԺ-ի հերթական աղմկոտ ձեռքբերումը. այս անգամ՝ Մբապեն
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:
Երկու ակումբներն էլ հայտարարեցին 18-ամյա տաղանդի տրանսֆերի մասին: ՊՍԺ-ն Մբապեին վարձակալել է մեկ մրցաշրջանով՝ հետագայում գնելու պարտավորությամբ, որից հետո Մբապեի պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականը:
ՊՍԺ-ն Մբապեի համար կվճարի 135 մլն եվրո՝ գումարած 45 միլիոն եվրո պարգևավճարների տեսքով:
Սա փարիզյան ակումբի երկրորդ աղմկոտ տրանսֆերն էր. ավելի վաղ ակումբը 222 մլն եվրոյով «Բարսելոնայից» ձեռք բերեց Նեյմարին: