«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում, հայտնում է իսպանական [url=http://www.marca.com/blogs/futbolitis/2017/08/10/mbappe-nuevo-jugador-del-psg.html]Marca[/url]-ն:
Մադրիդյան պարբերականի տեղեկություններով, ակումբները արդեն համաձայնեցրել են 18-ամյա հարձակվողի տրանսֆերը և փոխանակվում են փաստաթղթերով:
Մոտ ժամանակներս իրավաբանները գործարքը կձևակերպեն,որից հետո ֆրանսիացին պայմանագիր կկնքի փարիզցիների հետ:
Մբապեի համար ՊՍԺ-ն կվճարի 160 մլն եվրո, ևս 20 մլն եվրո նախատեսված է պարգևավճարների տեսքով:
Նշվում է, որ Մբապեին ցանկանում էր ձեռք բերել «Ռեալը» և ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել հենց մադրիդյան ակումբ: Սակայն ֆուտբոլիստի հայրը և ՊՍԺ-ի կողմից խոստացված բարձր աշխատավարձը Մբապեին համոզել են կարիերան շարունակել ՊՍԺ-ում: