Մբապեն հաստատել է, որ արքայական պահանջներ է ներկայացրել ՊՍԺ-ին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաստատել է Football Leaks-ի հրապարակումը՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելուց առաջ ֆրանսիացու պահանջների մասին:
Հրապարակման մեջ նշվում էր, որ 19-ամյա ֆրանսիացին փարիզցիներից պահանջել է 5 տարվա համար 55 մլն եվրո, թռիչքներ մասնավոր ինքնաթիռով, ինչպես նաև ամենաբարձր վարձատրվող խաղացողի կարգավիճակ, եթե նվաճի «Ոսկե գնդակը»:
«Ինձ այդ հսկայական գումարներն իսկապես ճնշում են, քանի որ ես ծագումով բավական համեստ ընտանիքից եմ:
Այո, դա պարկեշտ չէ, սակայն այդպիսին է շուկան, այդպես են աշխատում համաշխարհային շուկայում: Ես չեմ պատրաստվում ֆուտբոլում հեղաշրջում կատարել: Ես լինելով համակարգի մասնիկ, հարգում եմ այն և գտնվում իմ տեղում», ասել է Մբապեն: