Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. կոնդեցիները պահանջում են իրենց հարցի արդարացի լուծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 12:00-ից ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել տաքսու վարորդները, հաշմանդամ օդաչուները, Կոնդի բնակիչները:
Անհատ տաքսու վարորդները բողոքում են լիցենզավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կայանատեղիների վճարի:
Կոնդի բնակիչները պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց ընդունի: Իսկ հաշմանդամ եւ արդեն թոշակառու օդաչուները էլ պահանջում են վերականգնել հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի