211652_close_icon

Դի Կապրիոյի ֆոնդը 1 միլիոն դոլար է հատկացրել «Հարվի» փոթորիկից տուժածներին

views-count4841 դիտում article-date 21:35 31-08-2017
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորիկի հետևանքով տուժածներին աջակցելու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամը 1 միլիոն դոլար է փոխանցել, որպեսզի առաջիկայում փոթորիկից տուժածներին աջակցություն ցուցաբերվի», - ասվում է United Way բարեգործական հիմնադրամի մամլո հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում է աղբյուրը` United Way հիմնադրամը «Հարվի» փոթորկից տուժածներին օգնելու արշավ է կազմակերպել:

Նմանատիպ նյութեր