211652_close_icon
views-count3766 դիտում article-date 23:22 05-08-2020

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունից տուժածներին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: Այս մասին տեղեկանում ենք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: ««Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների ընտանիքներին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանին: 50 միլիոն դրամը փոխանցվելու է զոհված հայերի ընտանիքներին հասցեական օգնություն տրամադրելու, իսկ 50 միլիոն դրամն էլ օգոստոսի 4-ի պայթյունից վնասված Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու նպատակով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր