Վրաստանի կառավարությունը շուրջ $7 մլն է հատկացրել աղետից տուժածներին օգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը ջրհեղեղից տուժածներին օգնելու և աղետի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրել է 15,2 մլն լարի (գրեթե $ 7 մլն):
Այդ մասին նա հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և ճգնաժամների կառավարման արտահերթ նիստում, որի ժամանակ ամփոփվել են անցած օրերին իրականացված փրկարարական աշխատանքները:
Վրաստանի վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ներառյալ՝ կամավորներին, ովքեր օգնել են այդ աշխատանքներում:
Բացի այդ, նա նշել է, որ Եվրահանձնաժողովը 3 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրել Վրաստանին՝ աղետի հետևանքները վերացնելու համար: