9942 դիտում
19:56 30-08-2017
Աբասթումանում հրդեհ է. իրավիճակը կառավարելի է. Մղեբրիշվիլի
Աբասթումանի անտառում հրդեհի նոր օջախներ են գոյացել: Բռնկված հրդեհի տեղայնացման աշխատանքներում Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից բացի հնարավոր է ընդգրկվի նաև Ադրբեջանը: Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%A2%D5%A1%D5%BD%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0%D5%A1%D5%B7%D5%AB%D5%BB%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5/]aliq.ge[/url]-ն:
«Աբասթումանի անտառում հրդեհի նոր օջախներ կան: Դրանք այնքան մեծ չեն, ինչպիսին Բորջոմիի անտառում էր: Երեկ երեկոյան ինձ զանգահարեց Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, նա առաջարկեց ինքնաթիռ ուղարկել, կարծում եմ ինքնաթիռն արդեն ճանապարհին է, ինչի համար նրան շատ շնորհակալ ենք: Մենք, հավանաբար, օգնություն կստանանք այսօր նաև Ադրբեջանից: Այսպիսի իրադարձությունների ժամանակ շատ կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կվիրիկաշվիլին:
«Իրավիճակն ամբողջովին կառավարելի է»,- Աբասթումանիում բռնկված հրդեհի մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
[img]http://shamshyan.com/ups/images/0092041001504102885913929.jpg[/img]
Ըստ նախարարի, չնայած շատ բարդ ռելիեֆին, կրակը բնակավայրերի ուղղությամբ չի տարածվում.
«Հրդեհի այլ ուղղություններով տարածումը նույնպես վերահսկողության տակ է: Այս փուլում հրդեհի հասցրած վնասի չափի մասին խոսելը դեռ շուտ է: Այրված անտառների տարածությունը կհաշվենք հրդեհն ամբողջովին տեղայնացնելուց հետո: Հրշեջ մեքենաները հնարավորություն ունեն հասնել կրակի օջախներին: Մոտավորապես 3-ից 4 ժամում կմոտենան Թուրքիայից ուղարկված 2 ուղղաթիռը և Ուկրաինայից ուղարկված ինքնաթիռը, ևս 2 ուղղաթիռ սպասում ենք Ադրբեջանից»:
Մղեբրիշվիլին հավելել է, որ այս փուլում բանակի ներգրավվածության կարիքը չկա:
«Փորձում ենք տեղայնացման աշխատանքներում չընդգրկել կամավորներին, որպեսզի նրանք չխանգարեն մասնագետներին կրակի մարման գործում, այնուամենայնիվ, հարակից գյուղերի բնակիչները շատ ակտիվ են ներգրավված մարման գործընթացում»,- ասել է Մղեբրիշվիլին:
Նմանատիպ նյութեր
1868 դիտում
13:50 09-07-2021
Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերջին ամիսներին կառավարելի է. Անահիտ Ավանեսյան
979 դիտում
23:31 03-07-2023
Այս պահին իրավիճակը կառավարելի է․ ԱՀ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ ալյուրի պաշարի մասին
Այս բաժնից
991 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
637 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
661 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին