2031 դիտում
10:46 27-06-2015
Սադրիչների միջոցով տարբեր փորձեր կարվեն, որ կառավարելի դառնա ցույցը. այս պահին Բաղրամյան պողոտայում նման իրավիճակ չկա, բայց նկատվել են փորձեր. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. ««Գոյություն չունի այնպիսի սոցիալական պայքար, որը չփորձեն օգտագործել: Նման բան չի լինում, դա կանոն է: Աշխարհի բոլոր կետերում, երբ տեղի են ունեցել բախումներ, դրանք սկզբնական շրջանում ունեցել են արդարացի բնույթ, քանի որ բողոքի մասնակիցները պարզ, հասարակ ժողովուրդն է: Բայց հետո քաղտեխնոլոգիաների շնորհիվ պայքարը ընդունում էր քաղաքական ենթատեքստ, տարվում այլ ուղղությամբ:
Այս պայքարը բացառություն չի կարող լինել, այսինքն` սադրանքներ կլինեն, սադրիչների միջոցով տարբեր փորձեր կարվեն, որպեսզի կառավարելի դառնա ցույցը, այն ուղղվի այլ պետությունների նպատակների ծառայեցմանը: Այս պահին Բաղրամյան պողոտայում դեռ նման իրավիճակ չկա, բայց նկատվել են փորձեր»,- նախազգուշացնում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ»:
Նմանատիպ նյութեր
4223 դիտում
21:40 26-06-2015
Պռովակատորները շարունակում են Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցը սադրելու փորձերը
982 դիտում
23:31 03-07-2023
Այս պահին իրավիճակը կառավարելի է․ ԱՀ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ ալյուրի պաշարի մասին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը