Բելգիայում զինվորականները քաղաքները պարեկելու են առնվազն մինչև 2020 թվականը
Բելգիական բանակի գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինվորականները քաղաքների պարեկումը կշարունակեն եւս մի քանի տարի: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Պաշտպանական պլանավորումը նախատեսում է Բելգիայի տարածքում ահաբեկչական սպառնալիքի հակազդման գործում զինվորականների մասնակցությամբ գործողության երկարացում մինչեւ 2020 թվականը: Դրան է հարմարեցվում զինծառայողների ուսուցման ծրագիրը:
«Մենք պետք է պատրաստ և վարժված լինենք մեր բոլոր առաքելությունները կատարելու համար: Բայց զորքերի բարոյական վիճակը մնում է մեր ամենագլխավոր խնդիրը: Զինվորականները միջին հաշվով փողոցներում անցկացնում են 6-ական ամիս»,- հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Մարկ Տիսը։