211652_close_icon

Չինացիների մեծ մասը Ճապոնիայի դեմ պատերազմ են ակնկալում մինչև 2020 թվականը

views-count1278 դիտում article-date 12:22 12-09-2014
Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Դյաոյույդաո (Սենկակու) կղզիների համար Չինաստանի ու Ճապոնիայի միջև տարածքային վեճի սրվելուց երկու տարի անց մի փոքր նվազել է փոխադարձ լարվածությունը, սակայն դրան զուգահեռ մնացել է երկու երկրների ապագա հարաբերությունների վերաբերյալ վատատեսությունը: Այս մասին գրում է China Daily թերթը: Երկու երկրների բնակչության մեծ մասը նախկինի նման կարծում է, որ տարածքային հավակնությունները բավական նշանակալից են, սակայն այդպիսի կարծիք ունեցողների թիվը Չինաստանում կրճատվել է մինչև 65 տոկոսի, իսկ Ճապոնիայում՝ մինչև 70.6 տոկոսի: Հետազոտությունը ցույց է տվել, որ Չինաստանի քաղաքացիների 53.4 տոկոսը Ճապոնիայի դեմ պատերազմ է ակնկալում մինչև 2020 թվականը, մինչդեռ ճապոնացիների շրջանում այդ ցուցանիշը կազմել է 29 տոկոս:

Նմանատիպ նյութեր