5785 դիտում
17:16 28-08-2017
Ազգային ժողովի վերահսկողական գործառույթին վերաբերող հարցերն ԱՀ եւ ՀՀ խորհրդարանականների քննարկման օրակարգում
Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը:
Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովների համատեղ աշխատանքները միջխորհրդարանական համագործակցության կարեւորագույն բաղադրիչներն են, որոնց շնորհիվ օրենսդրական փորձի փոխանակումը կատարվում է արդյունավետ եղանակով:
Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ երկու խորհրդարանների կողմից պայմանավորվածության համաձայն իրենք Ստեփանակերտում են՝ Արցախի ԱԺ գործընկերների հետ քննարկելու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման մեխանիզմների ու հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալերկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:
Զրուցակիցների կողմից կարեւորվել եննաեւ այս ոլորտում ՀՀ խորհրդարանական խողովակների միջոցով միջազգային փորձին Արցախի օրենսդիրներին հաղորդակից դարձնելու նախաձեռնությունները:
Այնուհետեւ հանդիպումը ընդլայնված կազմով շարունակվել է Ազգային ժողովի փոքր դահլիճում՝ ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամների ու պատգամավորների մասնակցությամբ:
Հայկական երկու պետությունների խորհրդարանականների համատեղ քննարկման օրակարգում էին հետօրենսդրական վերահսկողությանը, բյուջետայինգրասենյակին, հաշվեքննիչ պալատին ու ծրագրային բյուջետավորմանն առնչվող հարցերը:
Նմանատիպ նյութեր
5832 դիտում
09:23 24-09-2019
Գազի գինը,,երկաթուղին և Լարսը Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցերն են լինելու. «Ժողովուրդ»
2066 դիտում
16:53 06-07-2019
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնում է Բելառուս. օրակարգում բեռնափոխադրման ու ուղևորահոսքի հարցերն են
Այս բաժնից
1528 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1396 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան