211652_close_icon
views-count17203 դիտում article-date 11:07 28-08-2017

Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 77-ր տարում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Ա. Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18։00-ին, «Լյուար» սգո սրահում /Շահւմյան գերեզմանոցի հարևանությամբ/, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։ Անտոն Աղայանցը ծնվել է 1940 թվականին, Լենինգրադում։ 1958-1963 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1972-1975 թվականներին՝ Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1963 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, պրոֆեսոր է: Բեմադրել է «Սինյոր Պապագատտո», «Մովսես ապերը», «Քարանձավի բնակիչները», «Երկու տիրոջ ծառա», «Մեռնող Ֆլորան» և այլ պիեսներ։

Նմանատիպ նյութեր