211652_close_icon
views-count3661 դիտում article-date 23:44 27-01-2016

Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանն ազատ է արձակվել. Sputnik

Sputnik. «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը վստահեցնում է, որ մի շարք լրատվամիջոցներ որոշակի անճշտություններ են հրապարակել ռադիոկայանի վերաբերյալ: Խոսքը վերաբերում է Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների գործին։ Քրեական գործի առնչությամբ որպես մեղադրյալ էին ներգրավվել և կալանավորվել նաև «Ռադիո Մարիամ»-ի հիմնադիրներից մեկը, ով նաև ՌՄ հաղորդումների գլխավոր խմբագիրն է`Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ինչպես նաև` ՌՄ-ի աշխատակցուհի և ծրագրերի համակարգող Լիլիթ Թորոսյանը: Արթուր Վարդանյանը մինչ այդ մի քանի հանդիպումներ է ունեցել ռադիոյի աշխատակիցների հետ և մի քանի հարցազրույց հեռարձակել, ինչպես նշում են ռադիոկայանից՝ հայրենասիրական թեմաներով: ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»,- նշված է ռադիոկայանի տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասներն` [url=http://sputnik.co.am/armenia/20160127/1769890.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր