211652_close_icon
views-count4342 դիտում article-date 13:37 09-07-2017

Մահացել է հայտնի բլոգեր, լրագրող, ռուսական մի շարք կայքերի հիմնադիր Անտոն Նոսիկը

Մոսկվայում 51-ամյա հասակում մահացել է հայտնի լրագրող և բլոգեր Անտոն Նոսիկը, այս մասին գրում է [url=http://www.bbc.com/russian/news-40547212]BBC[/url]-ի ռուսական ծառայությունը։ Ռուս լրագրող Դեմյան Կուդրյավցևը Twitter-ի իր պաշտոնական էջում, հայտնելով Նոսիկի մահվան մասին, նշել է, որ հոգեհանգստի և թաղման օրվա մասին նախապես կտեղեկացվի։ «Ամենամեծ օգնությունը կլինի այժմ նրա ընտանիքին հանգիստ թողնելը», - գրել է Կուդրյավցևը։ 1990թ.-ին Նոսիկը տեղափոխվել էր Իսրայել, իսկ 1997թ.-ին վերադարձել Ռուսաստանի դաշնություն։ Նա հիմնադիրն է այնպիսի ռուսական կայքերի ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, NEWSru.com-ը։ Ծնունդով Մոսկվայից Նոսիկը, ով հայտնի էր նաև որպես հայ ժողովրդի բարեկամ, ինչպես նաև հասցրել էր այցելել Արցախ, ըստ նախնական տվյալների մահացել է սրտի կաթվածից։

Նմանատիպ նյութեր