Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։
Նշվում է, որ Մակրոնի վարկանիշն ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներ Ֆրանսուա Օլանդինն ու Նիկոլա Սարկոզիինը։