Ֆրանսիայում Մակրոնի հանդեպ համակրանքը մեկ ամսում 10 տոկոսով նվազել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում 10 տոկոսով նվազել է՝ հասնելով 54 տոկոսի: Այս մասին պարզ է դարձել Ifop հետազոտական ընկերության կազմակերպման հարցման արդյունքում, որի տվյալները հրապարակվել են ֆրանսիական մամուլում:
Մակրոնն իր այս ցուցանիշով զիջում է միայն նախկին նախագահներից Ժակ Շիրակին, ով կառավարման առաջին երեք ամսում կորցրել էր իր վստահության վարկանիշի 15 տոկոսը:
Ենթադրվում է, որ անկումը կապված է վերջերս անվտանգության ոլորտում պետական բյուջեից ծախսված մեծ գումարների շուրջ ծագած սկանդալը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ երկրի ԶՈւ-ի ԳՇ պետը դիմեց հրաժարականի՝ նախագահի հետ ունեցած լուրջ տարաձայնությունների պատճառով: