211652_close_icon
views-count2351 դիտում article-date 18:28 26-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 26-ին, ժամը 10:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: ***

Նմանատիպ նյութեր