211652_close_icon
views-count44289 դիտում article-date 10:57 26-08-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. սպանության համար դատապարտված 30-ամյա կալանավորի փախուստը բժշկական կենտրոնից կարողացել են կանխել Վանաձորի բանտի աշխատակիցները

Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ՝ 30-ամյա Արթուր Շահինյանին բժշկական հետազոտության ենթարկելու նպատակով քրեակատարողական հիմնարկի ծառայողները տեղափոխելիս են եղել «Լոռի-Մեդ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Շահինյանը նշված կենտրոնում համապատասխան հետազոտության ենթարկվելուց հետո ՔԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է բերվել բժշկական կենտրոնի մասնաշենքից ու երբ փորձել են նրան նստեցնել հատուկ ավտոմեքենան, Ա. Շահինյանը հրել է աշխատակիցներին և փորձել է դիմել փախուստի։ Բարեբախտաբար, բանտի աշխատակիցները հատուկ միջոց կիրառելու արդյունքում կանխել են նրա փախուստը և նրան տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շահինյանը Իջևան քաղաքի բնակիչ է և 10 տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի օգոստոսի 18-ին, սպանություն կատարելու համար և նա Վանաձորի բանտ էր ընդունվել 2016 թվականի օգոստոսի 19-ին։ Փաստի առթիվ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հրամանով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, իսկ կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր