34798 դիտում
14:24 02-08-2016
Առեղծվածային դեպք Վանաձորում. Վանաձորի բանտի աշխատակիցները հայտնաբերել են իրենց գործընկերոջը՝ պարանոցի և ձեռքի երակները կտրած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Վանաձորի բանտի հարևանությամբ գտնվող կիսակառույց եռահարկ շենքի նկուղում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 54-ամյա Հարություն Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել պարանոցի և ձեռքերի երակների կտրվածքներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հովհաննիսյանն աշխատում է «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ որպես կրտսեր մասնագետ: Նա ամուսնալուծված է և բնակվում է միայնակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկաններն ու քննիչները նրա տանը հայտնաբերել են մի քանի երկտողեր, որտեղ նշված է, որ կատարվածի համար խնդրում է իրեն չմեղադրել, իսկ ինքը այդ ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ վարկերի մեջ է:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արյունոտ դանակ, բջջային հեռախոս, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչն առգրավել է, իսկ հայտնաբերված երկտողերի համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, ձեռագրաբանական և մատնադրոշմային:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
15732 դիտում
15:03 04-11-2015
Արտակարգ դեպք Երևանում. աղջիկը մորը հայտնաբերել է բնակարանում՝ իր երակները կտրած
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)