7808 դիտում
10:56 26-08-2017
Կմոտենանք 2018-ին, կտեսնենք՝ ով ինչ հնարավորություններ ունի. Արա Բաբլոյանը՝ ապագա վարչապետի մասին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտը» ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հարցրեց՝ որտե՞ղ է լինելու 2018-ին, նա կես կատակ կես լուրջ պատասխանեց, թե լինելու է Հայաստանում:
Հիշեցմանը, թե «Ելք» դաշինքը նախաձեռնել է ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օրեր առաջ հայտարարեց, որ պաշտոնապես գնում ենք ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման, հետևաբար այս խառնաշփոթից ելքը ո՞րն է, Արա Բաբլոյանը վերահաստատեց, թե գնում ենք և-և-ի ճանապարհով: Այնուհետև հիշեցրեց, որ գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ, ունենք հարևաններ, որոնք ուզում են մեզ կործանել և ունենք այնպիսի հարևաններ, որոնց հետ մեր հարաբերությունները լավ են, բայց նրանք էլ իրենց խնդիրներն ունեն, ուստի այդ բոլոր հարցերն անդրադառնում են մեզ վրա:
Իսկ այն հարցին՝ Սերժ Սարգսյանին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պարոն Բաբլոյանն, ըստ էության, խուսափեց պատասխանելուց ու հավաստիացրեց. «Կմոտենանք 2018-ի ապրիլին, կգնահատենք մեր արդյունքները, կնստենք, թիմով կտեսնենք՝ ով ինչ հնարավորություններ ունի շարունակելու: Չմոռանանք, որ վարչապետի կատարած աշխատանքը 2018-ին այսօրվա կատարած աշխատանքի, եթե ոչ կրկնակի, այլ բազմապատիկն է դառնում: Դրա համար եկեք չգուշակենք: Ազնվորեն կնստենք, կաշխատենք ու մեր մեջ կորոշենք, հետո ձեզ կհայտարարենք»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1270 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»