211652_close_icon
views-count346 դիտում article-date 11:14 26-11-2026

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին օպերատիվ տեղեկություններ են հասել, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակիչների մահվան դեպքեր են արձանագրվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետևողական աշխատանքի արդյունքում օրեր առաջ բացահայտվել է ծանր հանցագործություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը տեղեկություններ է ստացել, որ ամիսներ առաջ գրանցվել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում բնակվող  4 անձանց մահվան դեպք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է ու նշված խնամքի կենտրոնում կազմակերպության բժիշկները երեք օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են այդ կենտրոնի տնօրինությանը, որ այնտեղ բնակվող 5 անձինք առողջական ծանր վիճակում են, և չնայած մի քանի անգամ տրված նախազգուշացումներին, նրանք բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն զգուշացումներից երեք օր անց, ինչից հետո նրանցից երկու երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նաև խնամքի կենտրոնի և բժշկական օգնության կազմակերպման արդյունավետությունը դրված է կասկածի տակ և դրա պատճառով է, որ երեխաների սնուցման, ամենօրյա խնամքի, աշխատակիցների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացվել է թերի։

Պարզվել է նաև, որ ապրիլի 8-ին նշված խնամքի կենտրոնից Երևանի մասնագիտացված կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն, որտեղ նույն օրը Արթուր Մ.-ն մահացել է, իսկ օրեր անց մահացել է նաև Հասմիկ Վ.-ն։ 

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր