Երևանում հայտնի գեղեցկության սրահներից մեկում ոչ իրենց մեղքով ստեղծվել է գարշահոտ վիճակ․ «Վեոլիա Ջուրը» մի քանի օր է միայն պատասխանում է՝ «Ձեր հայտը գրանցված է, կմոտենանք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 5 հասցեում գործող «Ագնա» գեղեցկության սրահում, ոչ սրահի աշխատակիցների մեղքով, տիրում է գարշահոտ վիճակ։
Այսօր՝ հունվարի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում աշխատակիցները արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Քանի օր է այս խնդրով ահազանգում ենք «Վեոլիա Ջուր», մեր ականջներն արդեն մազոլ են դարձել, քանի որ «Վեոլիա»-ից նույն պատասխաններն ենք լսում՝ հայտը գրանցված է, խումբը կմոտենա։ Միայն այսօր մի քանի անգամ, առավոտվանից սկսած, կրկին ահազանգել ենք «Վեոլիա Ջուր», սակայն նույն պատասխանն ենք ստացել։ Ու դեռ ասում են՝ «կմոտենանք»․․․ Լավ, մարդ ինչ աստիճանի բնութագիր պետք է ունենա, որ այս տոնական օրերին մեզ մատների վրա խաղացնի։
Հետո էլ ասում են՝ թե մի բողոքեք «Վեոլիա Ջրից»։
Հենա մեր մաշկի վրա ենք զգում նրանց անպատասխանատու մոտեցումը սպառողների նկատմամբ։ Վճարումները մի օր ուշացնենք՝ մեզ կհասցնեն մինչև դատական ամենաբարձր ատյաններ, իսկ հետաքրքիր է՝ ո՞ր ատյանն է զբաղվելու «Վեոլիա Ջրով», որը ոչինչ չի անում և միայն դատարկ խոստումներ է տալիս։
Մի քանի անգամ դրսի ջրախողովակների խցանման պատճառով այդ ամբողջ կեղտաջուրը լցվել է գեղեցկության սրահ։ Մի քանի անգամ մենք ենք մեր միջոցներով մասնագետներ գտել, վճարել ենք, մարդիկ եկել են, խցանված կոյուղատարները բացել են, և այդ ժամանակ տեսել ենք, թե ինչ «հարուստ տեսականի» աղբ կա այնտեղ՝ թե՛ տակդիրներ, թե՛ նասկիներ, անգամ ներքնաշորեր։
Եվ դա արվում է որոշ փնթի, «ուղեղից թոփալ» մարդկանց կողմից։
Ճիշտ է, մենք հիմա մեղադրում ենք «Վեոլիա Ջրին», բայց առաջին հերթին մեղավոր են այն վայ-քաղաքացիները, ովքեր իրենց ձեռք ընկած ամեն աղբ, գոնե աղբամանը թափելու փոխարեն, չգիտես որտեղ են նետում, և արդյունքում խցանումը ապահովված է։
Հիմա, այս սուրբ օրով, գոնե «Վեոլիա Ջուրը» թող իր խոստումը կատարի»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին տեղեկացվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Սերգո Սարգսյանը, ով արդեն աշխատանքներ է կատարում խնդիրը Շենգավիթի թաղապետարանի կողմից լուծելու համար։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։