«Արմավիր» ՔԿՀ-ում ճնշումների վերաբերյալ ահազանգերը պահանջում են հրատապ արձագանք․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2026 թվականի նոյեմբերի 20-ին Shamshyan.com լրատվական կայքում հրապարակված նյութի հետքերով Դիտորդների խումբը չհայտարարված այց էր իրականացրել «Արմավիր» ՔԿՀ։
Այցի ընթացքում Դիտորդների խմբին մի քանի ազատազրկված անձինք համանման տեղեկություններ են ներկայացրել հիմնարկի 4-րդ մասնաշենքի նորանշանակ տեղամասի պետ Տարոն Հովհաննիսյանի ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ։
Մասնավորապես, ազատազրկված անձինք հայտնել են՝
հիմնարկի տարածքում տարաբնույթ տեղեկություններ հավաքագրելու և տեղամասի պետին փոխանցելու պահանջների, դրանք չկատարելու դեպքում խնդիրներ ստեղծելու սպառնալիքների,
իրենց կողմից պատրաստված նկարների շրջանակները տեղամասի պետին տրամադրելու պահանջների, ինչպես նաև այդ կապակցությամբ նախկինում ներկայացված բողոքների և նախաձեռնված ծառայողական քննության,
Տարոն Հովհաննիսյանի կողմից հնչեցված ազատազրկված անձի գենդերային ինքնության և Դիտորդների խմբի անդամների սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վերաբերյալ էթիկապես անընդունելի և ենթադրյալ խտրական բնույթի արտահայտությունների, հարցերի, ազատազրկված անձի նկատմամբ ենթադրյալ ֆիզիկական բռնության կիրառման մասին։
Հատկանշական է, որ, ըստ Խմբին փոխանցված տեղեկությունների, դեռևս մինչև սույն դեպքը Տարոն Հովհաննիսյանի գործողությունների վերաբերյալ նախաձեռնվել է ծառայողական քննություն՝ այլ ազատազրկված անձանց կողմից ներկայացված բողոքների հիման վրա՝ կապված վերջիններիս կողմից պատրաստված շրջանակներն իրեն տրամադրելու պահանջի հետ։
Արձանագրված հանգամանքների վերաբերյալ Դիտորդների խումբը ՀՀ արդարադատության նախարարին /ԱՆ/ ներկայացրել է հրատապ հաշվետվություն։ ԱՆ-ի կողմից սահմանված ժամկետում պատասխան չի տրամադրվել:
2026 թվականի նոյեմբերի 26-ին Արթուր Մելիքյանը կրկին կապ է հաստատել Դիտորդների խմբի հետ՝ հայտնելով ինքնավնասում կատարելու մտադրության իրագործման մասին, քանի որ ճնշումները խորացել են։ Խմբի անդամների և անձի հետ հաղորդակցության արդյունքում տվյալ պահին հաջողվել է վերջինիս հետ պահել այդ քայլից, սակայն նրա կյանքին սպառնացող վտանգը շարունակում է լուրջ մտահոգության առարկա մնալ։
Ստեղծված իրավիճակում որևէ հապաղում կամ անգործություն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետության պարտավորությունն է կանխել ազատազրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպքերը, իրականացնել արդյունավետ քննություն` հայտնած դեպքերով, և ապհովել ազատազրկված անձանց անվտանգ պատժի կրման պայմաններ պատասխանատվությունն է կանխել ողբերգությունը։
Դիտորդների խումբը պահանջում է պատասխանատու գերատեսչություններից անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին և ձեռնարկել գործուն միջոցներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.coom-ը, Արմավիր ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արթուր Մելիքյանը բանտից ահազանգել էր՝ հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներից մեկն, որի անունը այս պահին չի կարող հայտնել, իրեն հասցնում է ինքնասպանության։
«Խնդրում եմ համապատասխան կառույցներին ընթացք տալ իմ շուրջ կատարվող դեպքերին, ես ինքնասպանության գնալու ճանապարհին եմ»,- մեզ հետ զրույցում հայտնել էր նա։
Արթուր Մելիքյանը Արմավիրի բանտում է հայտնվել 25 տարեկանում՝ գողություն կատարելու համար։ Դատարանը նրան այս արարքի համար դատապարտել է 8 տարի ժամկետով ազատազրկման։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։