211652_close_icon
views-count16160 դիտում article-date 22:32 24-05-2020

Լուսինե Սահակյան. Այժմ կտեսնենք, թե ոստիկանությունն ինչ գործողություններ է ձեռնարկելու, և քաղաքացին իրավունք ունի՞ արդյոք ՀՀ-ում խաղաղ հավաք անելու և պայքարելու իր իրավունքների համար. 168.am

Վաղ առավոտից մինչ այս պահը Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքացիները Ոստիկանության Կապանի բաժանմունքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին: [url=https://168.am/2020/05/24/1307935.html?fbclid=IwAR1gJVGpsG2Gq2gLJxpWF0u17G9eaUrf-g9th0Bn64A-m2c5aRTLLSRzlUI]168.am[/url]-ի հետ զրույցում, գնահատելով այս իրադարձությունները՝ փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, թե վերադարձել ենք 90-ական թվականները: «Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում հերթական ապացույցն է, որ ոստիկանությունը որեւէ աղերս չունի մարդու իրավունքների հետ, հատկապես այն դեպքերում, երբ կան կոնկրետ քաղաքական պատվերներ, այն դեպքերում, երբ անձնական շահեր են: Այն, ինչ հիմա կկատարվի Սյունիքում, մեզ ցույց կտա, թե արդյո՞ք մենք կարող ենք համարվել ժողովրդավարական, իրավական պետություն, որովհետեւ արդեն քանի ժամ բարձրաձայնվել է, որ բռնություն է գործադրվել, խոսում են նրա մասին, որ ծառայողական քննություն է իրականացվում. սա անթույլատրելի է, ի՞նչ ծառայողական քննության մասին է խոսքը»,- ասաց նա: Մեր զրուցակիցը հիշեցրեց ամիսներ առաջ իր պաշտպանյալներից մեկին առնչվող գործի մի քանի մանրամասներ. «Երբ Արամ Վարդանյանի տուն էին մտել, նույնը կատարվեց. փոխարենը քրեական գործ հարուցեին, հանցագործության մասին հաղորդումն ունենալու պայմաններում նույնիսկ՝ ուղարկեցին ծառայողական քննություն իրականացնելու: Ծառայողական քննության արդյունքում, բնականաբար, ոստիկանությունը պետք է ասեր, որ ոստիկանները նույնիսկ կարգապահական խախտում թույլ չեն տվել: Հիմա նույնն է կրկնվում. Հանցագործություն է տեղի ունեցել, բաժնում անձանց նկատմամբ բռնություն է գործադրվել, պետական համապատասխան մարմինները խոսում են նրա մասին, թե ինչ-որ ծառայողական քննություն է կատարվելու: Անհապաղ պետք է քրեական գործ հարուցվեր եւ արդեն ՀՔԾ համապատասխան աշխատակիցները լինեին էնտեղ ու քննություն իրականացնեին՝ պարզելու բռնությանն առնչվող հանգամանքները: Միայն այն, որ խոսվում է ծառայողական քննության մասին, նշանակում է, որ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու: Չի կարող ոստիկանությունը քննի ոստիկանի գործողությունները»: Ըստ փաստաբանի, եթե տեղի ունեցած բռնության համար պատասխանատվություն կրողներ չլինեն, կլինեն կրկնություններ: Մանրամասները՝ [url=https://168.am/2020/05/24/1307935.html?fbclid=IwAR1gJVGpsG2Gq2gLJxpWF0u17G9eaUrf-g9th0Bn64A-m2c5aRTLLSRzlUI]168.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր