«Երևանյան ամառ 2017». Թումոյի այգում կազմակերպվել է ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թումոյի այգում կազմակերպվել էր ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը և քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Փառատոնը բաղկացած էր երկու մասից: «Հազար ու մի մանրուք» խորագիրը կրող առաջին հատվածում ընտանի կենդանիների խնամքի, բուժման և այլ ծառայություններ մատուցող ընկերությունները առանձին տաղավարներում ներկայացրել են իրենց գործունեությունը:
Իսկ երկրորդ հատվածում կազմակերպվել են ծառայողական շների ցուցադրական ելույթներ, որի ընթացքում հանդիսատեսին իրենց մասնագիտական հմտություններն են ցուցադրել ՀՀ Ոստիկանության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Մաքսային ծառայության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կինոլոգիական ստորաբաժանումների վարժեցված շները:
Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև սիրողական շների ցուցադրություն:
Ընտանի կենդանիների ցուցադրական առաջին մրցույթ-փառատոնը գնահատելով հաջողված՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ այն կդառնա ավանդական:
Փառատոնի բոլորը մասնակիցներին տրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր, իսկ փառատոնի գործընկերների կողմից էլ՝ շների խնամքի համար անհրաժեշտ տարբեր պարագաներ:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
[/b]