8533 դիտում
16:02 24-08-2017
Արթիկի 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու նպատակով:
Գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային թիվ 13 շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար գումար հատկացնել մարզպետարանին: Բնակվելու համար վտանգավոր դարձած այդ շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: Մասնավորապես, գումար կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար:
Կարեն Կարապետյանը նշել է, որ սա պահպանումը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
12:08 04-07-2024
Ջրհեղեղից բնակարան կորցրած քաղաքացիներին կտրամադրվի բնակարան՝ 80 քմ չափով. Վահե Ղազարյան
Այս բաժնից
1309 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
886 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար