211652_close_icon
views-count1072 դիտում article-date 12:08 04-07-2024

Ջրհեղեղից բնակարան կորցրած քաղաքացիներին կտրամադրվի բնակարան՝ 80 քմ չափով. Վահե Ղազարյան

Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ի հեղեղումների հետևանքով տուժած քաղաքացիներին կառավարությունն օժանդակություն կտրամադրի: Կառավարության նիստում զեկույցով հանդես եկավ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

«Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական տան կորստի դեպքում անձանց կտրամադրվի փոխհատուցում բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով։ Դա կարվի այն դեպքում, եթե տունը ոչնչացել, փլուզվել է կամ կա քանդման ենթակա 4-րդ 5-րդ աստիճանի վնասվածության փաստ, որն անհնար է դարձնում մարդու բնակվելը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից:

«Փոխհատուցումը կտրվի վնասված գույքի բնակելի մակերեսին համաչափ մեկ քմ հաշվով, առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար, մյուս բնակավայրերում՝ 40 հազար ՀՀ դրամի չափով: Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ՝ 80 քմ: Ավելի բարդ մեխանիզմների չդիմելու համար որոշվել է սահմանափակել հատուցման ենթակա մակերեսների չափը»,- նշեց Ղազարյանը:

Նա նշեց, որ առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 մլն 200 հազար դրամ առավել տուժած բնակավայրերում և 800 հազար դրամ մյուս բնակավայրերում:

«Աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին: Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով: Նորոգման գումարը կտրվի 4 հավասար մասերով: Յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդի կանխիկ օգտագործման պահանջը»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր