Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը մասնակցել է Չեբոկսարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին
ՌԴ Չուվաշայի Հանրապետության Չեբոկսարի քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լադիկովի հրավերով Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 18-21-ը գտնվել է Չեբոկսարիում, մասնակցել քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:
Ալեքսեյ Լադիկովի հետ ունեցած հանդիպման ժամանակ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը նրան է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջույններն ու քաղաքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը:
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին և տոնական հանդիսություններին: Այցի շրջանակում Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանն այցելել է նաև Չեբոկսարիի աղբի վերամշակման գործարան, ծանոթացել աշխատանքների կազմակերպմանն ու աղբի վերամշակման գործընթացին: