2451 դիտում
22:36 22-09-2016
Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլի 239-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին
Երևանի և արտերկրի համայնքների հետ համագործակցության ծրագրի համատեքստում ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հրավերով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի 239-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Պատվիրակության անդամները Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինին են փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու մաղթանքները: Ողջունելով պատվիրակության անդամներին` Ստավրոպոլի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և իրենց քաղաքի տոնին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր:
Պատվիրակության հետ Ստավրոպոլ մեկնած` Շենգավիթ վարչական շրջանի պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Հաղթանակի զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում, ինչպես նաև մասնակցել են գալա համերգին:
Այցելության ընթացքում պատվիրակության անդամներն այցելել են քաղաքի հ.1 երաժշտական դպրոց` ներկայացնելով նվեր-համերգային ծրագիր քաղաքի տոնին: Շենգավիթցիները հյուրընկալվել են նաև քաղաքում գործող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հանդիպել հայկական համայնքի, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության և փոխայցելությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
754 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am
556 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
727 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին