ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկացի նոր համանախագահ է նշանակել
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում հայտարարել է, որ օգոստոսի 28-ից ԵԱՀԿ ՄԽ նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։
«Շատ ուրախ եմ հայտնելու, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շեֆերը։ Նա շատ փորձառու ամերիկացի դիվանագետ է։ Շեֆերը զբաղեցրել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելության հավատարմատարի պաշտոնը»,-ասել է Հոգլանդը և հավելել, որ Շեֆերը փորձառություն ունի Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում։
«Կարծում եմ, որ Պետդեպն ու պետքարտուղարն ընտրել են փայլուն համանախագահ։ Նոր համանախագահն այժմ տիրապետում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները»,-նշել է նա: