ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն Ադրբեջանում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն Ադրբեջանում է: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:
Ֆրանսիացի և ռուս համանախագահները Բաքու կժամանեն ուշ երեկոյան: Վաղը համանախագահները հանդիպումներ կունենան երկրի պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Արցախ կայցելեն մարտի 27-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը: