931 դիտում
17:50 12-07-2023
Իտալիայի 10 խոշոր քաղաքներում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Իտալիայի առողջապահության նախարարությունը տապի ալիքի պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարել Իտալիայի 10 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է Հռոմին և Ռիետիին, որտեղ աֆրիկյան անտիցիկլոնի պատճառով կարմիր նախազգուշացումը գործում է հուլիսի 10-ից, ինչպես նաև Բոլոնիային, Կամպոբասոյին, Վիտերբոյին, Լատինային, Պերուջային, Պեսկարային, Ֆլորենցիային և Ֆրոզինոնեին։
Հուլիսի 12-ի ցերեկն Իտալիայի մայրաքաղաքում կանխատեսվել է 36 աստիճան։ Ըստ որում, օդերևութաբաններն զգուշացնում են, որ հուլիսի 16-ին Հռոմում և այլ քաղաքներում օդը կարող է տաքանալ մինչև 39-40 աստիճան։
Սաստիկ շոգի պատճառով օդերևութաբանները հորդորում են պահպանել բոլոր նախազգուշական միջոցները։ Դա առանձնապես վերաբերում է երեխաներին և տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, ավելի շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։
Գյուղտնտարտադրողների Coldiretti ասոցիացիայի գնահատումներով՝ 2023 թվականն արդեն ամենատաքերից մեկն է Իտալիայում՝ պատմական միջինից 0,43 աստիճանով բարձր ջերմաստիճանով: Ըստ փորձագետների՝ սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է 1800 թվականից ի վեր, երբ սկսվել են դիտարկումները:

Նմանատիպ նյութեր
2302 դիտում
16:56 20-07-2019
Ճապոնիայում հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
3333 դիտում
11:25 23-08-2017
Հոնգկոնգին հզոր թայֆուն է մոտենում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
1407 դիտում
10:31 08-12-2015
Պեկինում սմոգի պատճառով առաջին անգամ վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել
Այս բաժնից
1918 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1318 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1150 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ