211652_close_icon
views-count3496 դիտում article-date 13:41 21-08-2017

Հարկադիրը օգոստոսի 14-ից 18-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1950 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 14-ից 18-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1950 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 411 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 7 բողոքի: 2017 թվականի օգոստոսի 14-ից 18-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1668 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր