211652_close_icon

Հարկադիր ծառայությունը մարտ ամսին ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 9616 դիմում և գրություն

views-count3513 դիտում article-date 16:20 03-04-2017
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 9616 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 2210 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 76 բողոքի: 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 9219 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր