Կանադայի «Բրիտանական Կոլումբիա» նահանգում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Կանադայի տրանսպորտի անվտանգության կոմիտեի նախագահ Բիլ Յերվուդը, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը Քելոուն քաղաքից ուղևորվել է դեպի Սփրինգբենքի օդանավակայան, սակայն շուտով անհետացել է ռադարներից:
Ինքանթիռում գտնվող բոլոր 4 ուղևորները զոհվել են: Վթարի հանգամանքները պարզվում են: